Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար՝ Արմավիրում. կան վիրավորներ

21 Հուլիս, 2022 22:04
Խոշոր ավտովթար՝ Արմավիրում. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Երևան-Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Էջմիածին քաղաքի սկզբնամասում, բախվել են Volskwagen Tuareg և ՎԱԶ 2108 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4  հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ։  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին