Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում ՀՀ դեսպանն այցելել է Խարկովի և Պոլտավայի մարզեր

21 Հուլիս, 2022 21:05
Ուկրաինայում ՀՀ դեսպանն այցելել է Խարկովի և Պոլտավայի մարզեր

Հուլիսի 20-ին և 21-ին ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ու Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանի հետ համատեղ այցելել է Խարկովի և Պոլտավայի մարզեր։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։ 

Խարկովի Սուրբ Հարություն եկեղեցում համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը դեսպան Կարապետյանը ներկայացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունները սկսվելուց ի վեր դեսպանության գործունեությունը և Ուկրաինայում բնակվող ՀՀ քաղաքացիներին ցուցաբերված տարատեսակ ծառայությունների մատուցման ուղղությամբ արված ծավալուն աշխատանքը:

Դեսպանը միացել է Խարկով ժամանած պատվիրակության անդամների բարեմաղթանքներին՝ ուղղված քաղաքի հայությանը, վստահեցնելով, որ դեսպանությունը շարունակելու է, լիազորությունների սահմանում, աջակցել այն քաղաքացիներին, որոնք ունեն դրա կարիքը: Տեղում, հյուպատոսական բնույթի տարատեսակ խորհրդատվություններ են տրամադրվել դրանց կարիքն ունեցող քաղաքացիներին:

Պոլտավայում ևս ՀՀ դեսպանը պատվիրակության անդամների հետ հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ եւ ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ:

Տեղի է ունեցել  աշխույժ զրույց արդի ամենահրատապ հարցերի շուրջ, դեսպանը ներկայացրել է դեսպանության գործունեությունը վերջին ամիսների ընթացքում:

 

Լրահոս

Դիտել ավելին