ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Կարեն Ղարիբյանին պատկանող մսամթերքի արտադրամասում (քաղաք Երևան), որի գործունեությունը կասեցվել էր սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով: Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից։
Վերստուգումը ցույց է տվել, որ արտադրամասում նախկինում հայտնաբերված բոլոր թերացումները շտկվել են:
Աղբյուրի հաղորդմամբ, ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կազմակերպության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։