Կարևոր իրադարձություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացրել են 12 կգ զանգվածով գոյացություն

21 Հուլիս, 2022 19:48
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացրել են 12 կգ զանգվածով գոյացություն

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է հսկայական ՝ 40*30սմ

չափերով և 12 կգ զանգվածով հետորովայնամզային տարածության ուռուցքի և ձախ երիկամի միաժամանակյա

հեռացում։

 

1952 թ․ ծնված կինն ընդունվել է ՈՒԱԿ՝ գանգատվելով որովայնի մեծացումից և ցավերից։ Պարզվել է, որ կնոջ

որովայնը սկսել է մեծանալ 4 տարի առաջ, իսկ վերջին 4 ամիսների ընթացքում աճը զգալիորեն արագացել է։

Համակարգչային շերտագրումով ախտորոշվել է հետորովայնամզային տարածության գոյացություն՝ ձախից։ Այն իր

մեջ ներառում էր ձախ երիկամը, չափսերը, ըստ ՀՇ պատկերի, 38*26սմ։

 

Աղեստամոքսային համակարգի կոնտրաստ ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ առկա էր այդ համակարգի

օրգանների շեղում դեպի աջ՝ մեխանիկական ճնշման պատճառով։

 

Կատարվել է հետորովայնամզային ուռուցքի հեռացում՝ միաժամանակյա նեֆրէկտոմիայով։ Վիրահատությունը

կատարել են Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը, բաժանմունքի

վիրաբույժ Վիկտորիա Հովհաննիսյանը և Օնկուորոլոգիական բաժանմունքի վիրաբույժ Վարդան Առաքելյանը,

անեսթեզիոլոգ՝ Սամվել Պողոսյան։ Հեռացված ուռուցքի չափսերը կազմել են 40*30 սմ, զանգվածը՝ 12կգ։

Հյուսվածաբանական հետազոտությամբ ախտորոշվել է բարձր տարբերակված լիպոսարկոմա։ Հիվանդը 7-րդ օրը դուրս

է գրվել հիվանդանոցից, այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

 

Ինչպես պարզաբանեց Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը, մեկ ամսվա

ընթացքում բաժանմունքում կատարվել է երկու նմանատիպ վիրահատություն, և առաջինի ժամանակ, քանի որ

ուռուցքը փոքր էր, հաջողվել էր պահպանել հիվանդի երիկամը։ Այս դեպքում ուռուցքն ամբողջությամբ պատել էր

երիկամը, և, ավաղ, այն պահպանել հնարավոր չէր։

 
 

Լրահոս

Դիտել ավելին