Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    411,5
    433,5

  • RUB

    5,94
    6,89

Կարևոր իրադարձություններ

Հայ ժողովուրդը մշտապես զգացել է Շվեյցարիայի աջակցությունն ու օգնությունը. Խաչատուրյան

21 Հուլիս, 2022 17:32
Հայ ժողովուրդը մշտապես զգացել է Շվեյցարիայի աջակցությունն ու օգնությունը. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Ռոզենկրանցը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին, մաղթել արդյունավետ աշխատանք և համոզմունք հայտնել, որ նա իր երկարամյա մասնագիտական կարողությունները լավագույնս կօգտագործի մեր երկու երկրների հարաբերություններն ավելի ամրապնդելու և զարգացնելու համար։

Նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և այս երեք տասնամյակների ընթացքում հայ-շվեյցարական հարաբերություններն աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և սերտ համագործակցությամբ բազմաթիվ ոլորտներում:

Նախագահի խոսքով՝ Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի համար դժվարին պահերին հայ ժողովուրդը մշտապես զգացել է Շվեյցարիայի աջակցությունն ու օգնությունը:

Նախագահը նաև բարձր է գնահատել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աշխատանքը, որը Հայաստանում տարբեր ծրագրեր է իրականցնում՝ մասնավորապես գյուղատնտեսության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։

Դեսպան Լուկաս Ռոզենկրանցը նշել է, որ մեծ պատիվ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում և իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն՝ արդեն իսկ գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերություններն առավել ամրապնդելու և ընդլայնելու համար: Դեսպանի խոսքով՝ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ կա առևտրի, բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության ոլորտներում, և Շվեյցարիան պատրաստակամ է կրկնապատկել առկա ծրագրերի քանակը՝ մասնավորապես ուղղված գյուղատնտեսության զարգացմանը և կլիմայի փոփոխության դեմ պայքարին:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին