Կարևոր իրադարձություններ

Շոգի պատճառով ածուխը բռնկվել է նավերի վրա

21 Հուլիս, 2022 17:13
Շոգի պատճառով ածուխը բռնկվել է նավերի վրա

Ռումինիայում շոգի պատճառով ածուխի ինքնայրման դեպքեր են գրանցվել երեք բեռնատար նավերում։ Այս մասին հայտնում է Ռումինիայի Ջիուրջիու գավառի արտակարգ իրավիճակների տեսչությունը։

«Հուլիսի 3-ին գետի ցածր մակարդակի պատճառով ածխով բեռնված երեք նավ արգելափակվել էին։ Հաշվի առնելով բեռի բնույթը, բարձր ջերմաստիճանի ֆոնին ածուխը ինքն իրեն բռնկվել է, այրումը տեղի է ունեցել մարմրելու փուլում, առանց կրակի»,-նշվում է տեսչության կայքում։

Բեռնանավերը ավելի քան 3600 տոննա ուկրաինական ածուխ էին տանում Սերբիա։ 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին