Կարևոր իրադարձություններ

Եվրամիությունը նախանձելի համառությամբ փորձում է ստեղծել նոր պատժամիջոցներ. Պեսկով

21 Հուլիս, 2022 16:50
Եվրամիությունը նախանձելի համառությամբ փորձում է ստեղծել նոր պատժամիջոցներ. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նույնիսկ ամենակոշտ սահմանափակումները երբևէ չեն հանգեցրել երկրների դիրքորոշումների փոփոխության։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Կրեմլը կարծում է, որ պատժամիջոցների ճնշման քաղաքականությունը վերջի՞ն շնչում է, քանի որ ԵՄ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը նախատեսում է որոշ սահմանափակումների վերացում։

«Ո՛չ, նման զգացողություն չկա: Մինչև այժմ Եվրամիությունը նախանձելի համառությամբ փորձում է ստեղծել նոր պատժամիջոցներ, թեև մեզ համար ակնհայտ է, որ ոչ մի պատժամիջոց աշխարհի որևէ մասում չի հանգեցրել այն բանին, որ դրանց տակ գտնվող երկրները փոխեն իրենց դիրքորոշումը։ Հատկապես մեր երկրի հետ նման բան չի լինի»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին