Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Նորոգվում է միջպետական ավտոճանապարհի մի հատվածը (լուսանկարներ)

21 Հուլիս, 2022 16:18
Նորոգվում է միջպետական ավտոճանապարհի մի հատվածը (լուսանկարներ)

Հիմնանորոգվում է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածը։ 5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Տավուշի մարզով և ընդգրկում է Դիլիջանի ոլորանների մի հատվածը մինչև Դիլիջանի օղակաձև հատված՝ Մ-4 և Մ-8 միջպետական ճանապարհի հատման կետ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Կատարվել են ասֆալտբետոնե ծածկի ֆրեզման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված են մայթերի կառուցում, հենապատի նորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, ճանապարհին առկա կամրջի նորոգում, ճանապարհի կահավորում անվտանգության տարրերով։

Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Հատկացվել է մոտ 1 միլիարդ դրամ։

Հիմնանորոգումը կավարտվի մինչև ընթացիկ տարվա վերջ։

 

Լրահոս

Դիտել ավելին