Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    409,5
    431,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն առաջատար է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ. վարչապետ

21 Հուլիս, 2022 12:07
 ՀՀ-ն առաջատար է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստիին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դատական ոլորտի բարեփոխումներին։

Նրա խոսքով՝ տարածված կարծիք կա, թե դատական համակարգում բարեփոխումները թերևս բավարար հաջողություն կամ ինտենսիվություն չեն ունեցել:

«Ես ինքս էլ բազմիցս արձանագրել եմ, որ ընդհանուր առմամբ այդքան էլ գոհ չենք այդ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներից»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ չնայած դրան՝ մի շարք ուղղություններով ՀՀ-ն Արևելյան գործընկերության երկրներում առաջատար դիրքեր ունի, և այդ ցանկում է դատական անկախ համակարգը:

«Այսինքն՝ մի կողմից լավ է, որ ինքներս մեզնից ավելին ենք միշտ պահանջում, բայց մյուս կողմից՝ պետք է արձանագրենք, որ միջազգային գործընկերների արձանագրմամբ՝ ունենք շատ էական առաջընթաց, և էլի մի շարք ոլորտներում Հայաստանը առաջատար է ընտրությունների վստահելիության ուղղության, կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության ուղղությամբ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ դատական բարեփոխումների մի հսկա հատվածն ուղղակիորեն կապված է թվային օրակարգի հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին