Կարևոր իրադարձություններ

ՀՀ ապրանք ներկրողը պետք է ազատ վաճառքի հավաստագիր ներկայացնի

21 Հուլիս, 2022 11:38
 ՀՀ ապրանք ներկրողը պետք է ազատ վաճառքի հավաստագիր ներկայացնի

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց, ըստ որի տարբեր երկրներից ապրանքներ ներկրողները Հայաստանին պետք է ներկայացնեն ազատ վաճառքի հավաստագիր:

Նախագծում նշվում է, որ ազատ վաճառքի հավաստագիրը փաստաթուղթ է, որն անհրաժեշտ է Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններ ապրանքներ ներմուծելու համար։

Հավաստագիրը վկայում է, որ արտահանողի մոտ առկա են ՀՀ օրենսդրությամբ անհրաժեշտ փաստաթղթեր հավաստագրում նշված ապրանքները Հայաստանի տարածքում շրջանառելու համար։

Նման հավաստագրերը կիրառվում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում ՝ Ռուսաստանում և ԱՄՆ-ում։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին