Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    408
    430

  • RUB

    6,09
    7,04

Կարևոր իրադարձություններ

Մաքսային վարչարարության զարգացման ծրագիրը հաջողությամբ իրագործվել է. ՊԵԿ (տեսանյութ)

21 Հուլիս, 2022 11:09
Մաքսային վարչարարության զարգացման ծրագիրը հաջողությամբ իրագործվել է. ՊԵԿ (տեսանյութ)

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագիրն ավարտվել է:

Կոմիտեում տեղի է ունեցել ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:

Ծրագիրը մեկնարկել էր 2021 թ. հոկտեմբերին:

Այն իրականացրել է Համաշխարհային բանկը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին փայլուն համագործակցության համար՝ կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հետաքրքիր և բովանդակալից աշխատանք է կատարվել համատեղ ուժերով:

ՊԵԿ նախագահն առանձացրել է սահմանային անցման կետերի և Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների էտալոնային մոդելի մշակման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները:

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ մաքսային վարչարարության զարգացման ծրագրի առաջին շրջափուլում արձանագրված արդյունքով վստահ գնում ենք երկրորդ փուլի բարեփոխումներին: Միջոցառման մասնակիցների գնահատմամբ ևս մաքսային վարչարարության զարգացման ծրագիրը հաջողությամբ է իրագործվել:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը նշել է.

«Ծրագիրը կնպաստի մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, ընթացակարգերի պարզեցմանը, ժամանակակից ենթակառուցվածքների զարգացմանը: Համոզված եմ, որ ծրագրի հաջորդ փուլի իրակացման արդյունքում ևս կլինեն նշանակալի ձեռքբերումներ»:

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատն ասել է. «Մաքսային վարչարարության զարգացման ծրագիրն իրականացվել է հաջողությամբ, ինչը, միանշանակ, պայմանավորված է ամբողջ գործընթացում Պետական եկամուտների կոմիտեի դրսևորած պատրաստակամությամբ և վճռականությամբ՝ մաքսային բարեփոխումներն ավարտին հասցնելու գործում: Ներկայացվել են «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի շրջանակում իրագործված աշխատանքները:

Մասնավորապես, աջակցություն է ցուցաբերվել սահմանային անցման կետերում և Արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնների էտալոնային մոդելի մշակման, դրանցում իրականացվող բիզնես գործընթացների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի տեխնիկական առաջադրանքների մշակման ուղղությամբ`մաքսային վարչարարական գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: ԱՏԳ մասնակիցների շրջանում իրականացվել են հարցումներ` պարզելու նրանց վերաբերմունքը մաքսային վարչարարության և մատուցվող ծառայությունների մասով:

Ծրագրի ընթացքում մաքսային մարմնի աշխատակիցների համար անցկացվել են նաև ուսումնական դասընթացներ:

«Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի թիմի ղեկավար Արման Վաթյանը նշել է, որ միջոցառման ընթացքում քննարկվել են նաև իրականացվող և մաքսային ու հարկային ոլորտներում առաջիկայում ՀԲ աջակցությամբ մեկնարկելիք ծրագրերը:

«Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի համակարգող Անահիտ Բասենցյանն ասել է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել ծրագրերի շարունակականությունը`կարևորելով հարկային և մաքսային բարեփոխումները Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

 

Լրահոս

Դիտել ավելին