Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    416,5
    438,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Արմենի մահից, հուղարկավորությունից հետո անգամ ընտանիքն անպատասխան մնացած հարցեր ունի. «Փաստ»

21 Հուլիս, 2022 09:20
Արմենի մահից, հուղարկավորությունից հետո անգամ ընտանիքն անպատասխան մնացած հարցեր ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արմեն Խանգալդյանը երկամյա ծառայությունից հետո այս տարի հուլիսին պետք է տուն վերադառնար, բայց 44-օրյա պատերազմը թույլ չտվեց: Նրա մասին հիշողություններով կիսվում է քեռու կինը, ասում՝ մեր տան երեխան էր: Արմենի կյանքն անցել է Նորամարգ գյուղում՝ մանկություն, մանկապարտեզ, դպրոց:

«Համեստ էր, խելոք, նպատակասլաց, յուրահատուկ, տարբերվող, բոլորին օգնության ձեռք էր մեկնում: Դպրոցում լավ էր սովորում՝ լիարժեք հարվածային էր: Գերազանց էր պատմությունից: Այդ առարկայի հետ էին կապված իր բոլոր նպատակները, պատմաբան, մանկավարժ, անգամ էքսկուրսավար, սրանցից մեկն իր մասնագիտությունը պետք է դառնար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սյուզաննան:

Արմենը որոշել է ծառայությունից վերադառնալուց հետո բուհ ընդունվել, հստակ չէր կողմնորոշվում մասնագիտության ընտրության հարցում: Դեռ դպրոցական տարիներից պատանի երկրապահ էր, զինվորական ծառայությանը պատրաստ էր բոլոր առումներով ու մեծ սիրով է մեկնել բանակ՝ ուղղությունը դեպի Արցախ: «Հնարավորություն կար, որ մեկ տարի ուշ զորակոչվեր, իրեն ասացինք՝ ընդունվի բուհ, հետո մեկ տարուց կգնաս: Հրաժարվեց՝ չէ, իմ տարիքի տղերքի հետ կգնամ, իրենց հետ էլ կգամ: Մեկ-մեկ մտածում եմ՝ երևի ի սկզբանե կանխորոշված էր երեխեքի ճակատագիրը: Անհամբեր սպասում էր: Երբ զորակոչվելու թուղթը եկավ, իր մոտ մի իսկական ուրախություն էր: Ընկերներով օրերն էին հաշվում, որ պիտի գնան բանակ»,-նշում է զրուցակիցս:

Նրանց թվում էր նաև Գևորգ Մարգարյանը, ում մասին ևս պատմել եմ: Երկու օրվա տարբերությամբ զորակոչվել են, պետք է հուլիսին վերադառնային, բայց երկուսն էլ գնացին դեպի հավերժություն: Երկու ամսվա ծառայող էր Արմենը, երբ սկսվեց պատերազմը: Սյուզաննան ասում է, որ մինչև վերջին օրն իր հետ կապ են պահել: «Պատերազմի սկսվելու օրը եղել է պոստերում: Հրետանավոր էր: Առաջին օրը զանգեց, իրենց խմբից արդեն ոչ ոք ողջ չէր, մենակ ինքն էր մնացել: Զանգեց քեռուն, այնտեղի տարածքին ծանոթ էինք, ասաց՝ Արմեն, պոստիցդ շարային քայլերով հետ դարձ արա ու վազիր: Ահագին տեղ վազել էր, միացել ուրիշ խմբի: Հետո երեխեքին հավաքել էին, նորից տարել առաջնագիծ: Անընդհատ գնում էին առաջ, հետո նահանջում:

Հոկտեմբերի 13-ին թե 14- ին չէինք կարողանում իր հետ կապվել, խառնվել էինք իրար: Ինչ-որ տան համարից զանգ եկավ ինձ, պատասխանեցի. Արմենն էր: Ասում եմ՝ ինչի չես զանգում, բա՝ նահանջել ենք, ինչ-որ տուն է, հիմա այդ տանն ենք: Հետո հրամանատարների հետ էին կապվել, եկել էին երեխեքի հետևից ու նորից տարել առաջնագիծ»,-վերհիշում է պատերազմական օրերը:

 

Լրահոս

Դիտել ավելին