Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    416,5
    438,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Ընդդիմությունը վաղը խորհրդարա՞ն կգնա. «Ժողովուրդ»

21 Հուլիս, 2022 09:09
Ընդդիմությունը վաղը խորհրդարա՞ն կգնա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Խորհրդարանական ընդդիմությունը վաղը՝ հուլիսի 22-ին, խորհրդարան կգնա: Ի՞նչ օրակարգով, ինչո՞ւ. այս հարցերի պատասխանները ստանալու համար «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ կապ հաստատեցինք: «Մեր օրակարգում նման հարց չկա»,- վստահեցրեց պատգամավորը:

Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրները հակառակ պնդումն են անում, ավելին՝ հավելում, որ, ըստ նախնական տեղեկության, ընդդիմադիրները վաղը Եվրոպական խորհրդարանի մի պատվիրակության հետ կհանդիպեն:

Նշենք, որ գարնանային բոյկոտից մինչեւ օրս ընդդիմադիրները խորհրդարան գրեթե չեն գնացել: Այս օրերին, շոգով պայմանավորված, մեկշաբաթյա դադարի մեջ են. հանրահավաքներ էլ չեն լինի:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին