Կարևոր իրադարձություններ

Վաճառքի է հանվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքը. ով է գնորդը. «Հրապարակ»

21 Հուլիս, 2022 08:55
Վաճառքի է հանվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքը. ով է գնորդը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ Պետգույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքը, որը գտնվում է Երեւանի ամենաթանկ՝ Աբովյան փողոցում, Բժշկական համալսարանի հարեւանությամբ։ Նույնիսկ գնորդի մասին է խոսվում։ Որոշ տեղեկություններով՝ հավակնորդն նորահայտ լրատվամիջոցներից մեկն է՝ Tiv1.am-ը, որն «Արմնյուզի» տեղի համար մրցույթում պարտվեց «Բուն TV»-ին։ Շենքի վաճառքի համար հայտարարվել է աճուրդ, նախնական գին է սահմանվել 1,4 մլրդ ՀՀ դրամը։ Սակայն 1200 քառակուսի մետր տարածք ընդգրկող շենքի համար դա շատ էժան գին է։

Հիշեցնենք, որ դեռեւս 2019-ին՝ կառավարության վերջին նիստում, որոշում կայացվեց լուծարել Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ վաճառել շենքը։ TV-ի տնօրեն Էդգար Բաբայանին հարցրինք՝ այդ տարածքը գնելու մտադրություն ունե՞ք։ «Եկեք չմեկնաբանեմ այդ լուրը։ Տարածքն ընդլայնելու պլաններ կան, եւ մի քանի տարածքներ են դիտարկվում։ Կոնկրետ որտեղ՝ այս պահին չեմ կարող ասել»։

Իսկ Երիտասարդական հիմնադրամի շենքում մեկ-երկու տարի առաջ ժամանակավորապես տեղավորվել էր Համահայկական խաղերի գրասենյակը՝ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, եւ խաղերի հոգաբարձուների խորհուրդը մեծ հույսեր ուներ, որ այդ շենքը տրամադրվելու է իրենց՝ մշտական օգտագործման համար։ 

 

Լրահոս

Դիտել ավելին