Կարևոր իրադարձություններ

Ռումբերի մասին կեղծ ահազանգներ տվողները պետք է խիստ պատժվեն. ԱԻՆ նախարար

20 Հուլիս, 2022 22:56
Ռումբերի մասին կեղծ ահազանգներ տվողները պետք է խիստ պատժվեն. ԱԻՆ նախարար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ասել է, որ ռումբերի մասին կեղծ ահազանգներ տվողները պետք է խիստ պատժվեն։ 

«Այն ռեսուրսը, որը ծախսեցին փրկարարները, ոստիկանները, ԱԱԾ աշխատակիցները, կարելի է ասել`իզուր վատնում էր։ Այս բոլոր կառույցները ժամեր շարունակ որոնողական աշխատանքներ էին իրականացնում։ Մենք պետք է հետևողական լինենք, որ նման ահազանգներ ներկայացնողները խիստ պատիժ ունենան»,-նշել է նա։

Նրա խոսքով՝ այսօր փաստացի Երևանի մետրոպոլիտենը պարալիզացված էր, և տասնյակ հազարավոր մարդիկ զրկված էին այս շոգ եղանակին ամենահարմարավետ տրանսպորտային միջոցից օգտվելու հնարավորությունից։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին