Կարևոր իրադարձություններ

Եվս մեկ մանկապարտեզ հանձնվել է շահագործման (տեսանյութ)

20 Հուլիս, 2022 22:48
Եվս մեկ մանկապարտեզ հանձնվել է շահագործման (տեսանյութ)

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող 18 մանկապարտեզներից ևս մեկը հանձնվեց շահագործման:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

Նախակրթարանում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

80-ական թվականներին կառուցված թիվ 49 մանկապարտեզը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: 2020թ.-ի տարեվերջին մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց միջավայրն ու շենքային պայմանները:

Մանկապարտեզում շուրջ 270 փոքրիկների համար ստեղծվել են ոչ միայն էներգաարդյունավետ, լուսավոր, գունավոր, այլև անվտանգ պայմաններ:

 

Լրահոս

Դիտել ավելին