Կարևոր իրադարձություններ

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի միջազգային մրցաշարին

20 Հուլիս, 2022 21:55
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի միջազգային մրցաշարին

Հուլիսի 20-24-ը Լեհաստանում կայանալիք ըմբշամարտի միջազգային մրցաշարին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հանդես կգա այսպիսի կազմով.

55 կգ քաշային կարգ՝ Ռուդիկ Մկրտչյան

60 կգ` Գևորգ Ղարիբյան

63 կգ` Հրաչյա Պողոսյան

67 կգ` Սլավիկ Գալստյան

72 կգ` Շանթ Խաչատրյան

82 կգ` Կարապետ Չալյան

87 կգ` Գևորգ Թադևոսյան

97 կգ` Արթուր Ալեքսանյան

130 կգ` Դավիթ Օվասապյան

Մարզիչների որոշմամբ Մալխաս Ամոյանին հանգստանալու հնարավորություն է տրվել աշխարհի առաջնությունից առաջ:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը սույն մրցաշարին կմասնակցի ավելի փոքր կազմով.

57 կգ` Մանվել Խնձրցյան

70 կգ` Արման Անդրեասյանը

74 կգ`Հրայր Ալիխանյան

79 կգ` Արման Ավագյան

65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Վարշավայի մրցաշարը բաց կթողնի վնասվածքի պատճառով, իսկ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանին մարզիչները հանգստանալու հնարավորություն են տվել:

 

Լրահոս

Դիտել ավելին