Կարևոր իրադարձություններ

Ծովատեղի բնակիչը վիճաբանության ընթացքում ծեծել է մորը

20 Հուլիս, 2022 20:31
Ծովատեղի բնակիչը վիճաբանության ընթացքում ծեծել է մորը

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել նույն շրջանի Ծովատեղ համայնքի բնակիչ Գ. Մ.-ի կողմից 2022թ. հուլիսի 16-ին նույն համայնքում գտնվող իրենց տանը իր մոր՝ Ա. Մ.-ի հետ վիճաբանության մեջ մտնելու ընթացքում նրան դիտավորությամբ ծեծի ենթարկելու և մարմնի տարբեր մասերին ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին