Կարևոր իրադարձություններ

Բիտումով լցված ավտոցիստեռն է այրվել. վարորդի վիճակը ծանր է

20 Հուլիս, 2022 16:20
Բիտումով լցված ավտոցիստեռն է այրվել. վարորդի վիճակը ծանր է

Հուլիսի 20-ին, ժամը 13:31-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդ գյուղի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «GAZ-53» մակնիշի ցիստեռնում։

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 13:53-ին, մարվել` 14:07-ին: Այրվել է բիտումով լցված ավտոցիստեռնի հետնամասը՝ մասնակի: Հրդեհի հետևանքով վարորդը (Է. Ղ.) ստացել է այրվածքներ. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

Լրահոս

Դիտել ավելին