Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    417

  • EUR

    411,5
    433,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Մի քանի կայարաններում ավարտել են որոնողական աշխատանքները. մետրոն շարունակում է փակ մնալ

20 Հուլիս, 2022 15:50
Հեղինակ՝ Նոննա Բարսեղյան
Մի քանի կայարաններում ավարտել են որոնողական աշխատանքները. մետրոն շարունակում է փակ մնալ

Ավելի քան երեք ժամ է`մետրոպոլիտենը փակ է:

«Այս պահին տեղազննումներ են կատարվում բոլոր կայարաններում, դեռևս նոր բան չունեմ ասելու»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց Մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել են։

ԱԻՆ-ից էլ տեղեկացնում են, որ ԱԻՆ և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։
 
ԱԻ նախարարի հրամանով որոնողական աշխատանքները համակարգելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
 

Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք, որ այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են: «Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։  

«Այս պահին մետրոպոլին բոլոր կայարաններից ուղևորներին տարհանում են, քանի որ ահազանգ է ստացվել, որ մետրոպոլիտենում ռումբ կա տեղադրված: Ուղևորներին տարհանում են, որպեսզի անցնեն հետագա քայլերին»,- Shabat.am-ի հետ զրույցում ասել էր Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին