Կարևոր իրադարձություններ

Մետրոպոլիտենում ռումբ լինելու մասին ահազանգ է ստացվել. այս պահին ուղևորներին տարհանում են. խոսնակ

20 Հուլիս, 2022 13:41
Հեղինակ՝ Նոննա Բարսեղյան
Մետրոպոլիտենում ռումբ լինելու մասին ահազանգ է ստացվել. այս պահին ուղևորներին տարհանում են. խոսնակ
Shabat.am-ի տեղեկություններով ահազանգ է ստացվել, որ Մետրոպոլիտենի գնացքներից մեկում ռումբ կա տեղադրված: Կատարվում է ուղևորների տարհանում:
Ոստիկանները  քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել մետրո:
 
Shabat.am-ի հետ զրույցում Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հաստատեց ուղևորներին բոլոր կայարաններից տարհանելու լուրը` նշելով, որ այս պահին մետրոպոլին բոլոր կայարաններից ուղևորներին տարհանում ենք, քանի որ ահազանգ է ստացվել, որ մետրոպոլիտենում ռումբ կա տեղադրված: Ուղևորներին տարհանում են, որպեսզի անցնեն հետագա քայլերին:

Ռումբ լինելու մասին տեղեկության իսկությունը փորձեցինք ճշտել նաև Ոստիկանությունից, ասացին`ավելի ուշ զանգենք:

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 20-ին, ժամը 12։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
 
Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել են։
 

Լրահոս

Դիտել ավելին