Կարևոր իրադարձություններ

Քանի մասնագիտություն կարող են հայտագրել մրցույթից դուրս մնացած դիմորդները

20 Հուլիս, 2022 11:30
Քանի մասնագիտություն կարող են հայտագրել մրցույթից դուրս մնացած դիմորդները

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ից մեկնարկել է բուհերի այս տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի հայտագրումը:

Մինչև հուլիսի 26-ը դրական միավորներ ստացած, սակայն առաջին հայտով մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իրենց հանձնած քննություններին համապատասխան: Թափուր տեղերի հայտագրումն իրականացվում է dimord.am կայքումթափուր տեղերի ցանկը հրապարակված է ԳԹԿ կայքում:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին