Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    417

  • EUR

    411,5
    433,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը

20 Հուլիս, 2022 10:48
Մեկնարկել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնն իրականացնում է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, ծրագրով նախատեսվում է իրականացնել Շիրակի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների հավաքագրում և տարածում՝ այդ աշխատանքներում հիմնականում ներգրավելով երիտասարդներին:

Շիրակի գյուղական բնակավայրերը ժողովրդական բանահյուսության հարուստ շտեմարաններ են։ Հացի, ջրի պաշտամունքին, կենցաղավարման ծեսերի տարբեր դրսևորումներին կարելի է հանդիպել մարզի Աշոցքի, Ամասիայի, Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների համայնքներում, որոնց բնակիչները, գաղթելով Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից, մինչ օրս սրբորեն պահպանում են դրանք:

Ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել 3 գիտական հոդվածների տպագրություն ՇՊՀ գիտական հոդվածների տեղեկագրում, 5 մեդիակոնտենտի, 2 տեսաֆիլմի և ուղեցույց-ձեռնարկի պատրաստում:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը, սերունդների միջև մշակութային հաղորդակցման իրականացմանն ու արժեհամակարգի փոխանցմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին