Կարևոր իրադարձություններ

2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար. Հակոբ Արշակյան (տեսանյութ)

20 Հուլիս, 2022 00:09
Հեղինակ՝ Հակոբ Արշակյան
2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար. Հակոբ Արշակյան  (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխխսոնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար։

Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելու է աշխարհահռչակ «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» գիտական փառատոնը։

Փառատոնին կմասնակցեն ՝

Charlie Bolden, #NASA-ի նախկին ղեկավար, տիեզերագնաց, մասնակցել է չորս տիեզերական առաքելությունների,

Charlie Duke, տիեզերագնաց, որպես «Ապոլոն 16»-ի լուսնային մոդուլի օդաչու 1972 թվականին, նա դարձավ տասներորդ և ամենաերիտասարդ մարդը, ով քայլեց Լուսնի վրա,

Tony Fadell, #iPod-ի և #iPhone-ի համաստեղծող և #Nest Labs-ի հիմնադիրն ու նախկին գործադիր տնօրենը: Ֆադելը միացել է #Apple-ին 2001 թվականին՝ որպես ավագ փոխնախագահ,

Jim Bagian, Ինժեներ, #NASA-ի տիեզերագնաց՝ հայկական ծագումով,

Kip Thorne, 2017 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում,

ինչպես նաև տասնյակ այլ գիտնականներ, աստղաֆիզիկոսներ, նոբելյան մրցանակակիրներ, տիեզերագնացներ։

Երաժշտությունը՝

Սերժ Թանկյան, Serj Tankian

Տիգրան Համասյան, Tigran Hamasyan

Ռիք Վեյքման, Rick Wakeman Music

Անդրեյ Մակարևիչ, Андрей Макаревич

Դերեկ Շերինյան Derek Sherinian Official»։

 

Լրահոս

Դիտել ավելին