Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում ռեկորդային գնաճ է. ամերիկացիները հրաժարվում են հաց գնել

19 Հուլիս, 2022 19:04
ԱՄՆ-ում ռեկորդային գնաճ է. ամերիկացիները հրաժարվում են հաց գնել

ԱՄՆ-ում գնաճը հասել է առաջին անհրաժեշտության սպառման ապրանքներին։ Հայտնում է Bloomberg-ը։

Վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ երկրում հացի գները կտրուկ թանկացել են։

Ըստ աղբյուրի՝ հունիսին մեկ ֆունտ սպիտակ հացի գինը ԱՄՆ-ում հասել է ռեկորդային 1,69 դոլարի՝ 12%-ով ավելի, քան նախորդ տարի: Ցորենի հացը նույնպես հասել է պատմության ամենաբարձր գնին՝ 2,22 դոլար՝ մոտ 500 գրամի դիմաց:

Ամերիկացիներն այժմ փորձում են շրջանցել հացաբուլկեղենի հարկաբաժինները, քանի որ մթերային զամբյուղում նախկինում ծանոթ ապրանքները գնելն  իրենց հնարավորություններից վեր է:

Ամերիկացիները նաև ավելի քիչ կաթ և ձու են գնում:

ԱՄՆ-ում գրանցվել է 1981 թվականի նոյեմբերից ի վեր տարեկան ամենաբարձր գնաճը։

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին