Կարևոր իրադարձություններ

Դադարեցնում եմ Քանաքեռ-Զեյթունի ղեկավարի իմ գործունեությունը. Կարեն Հակոբյան

19 Հուլիս, 2022 18:05
Հեղինակ՝ Կարեն Հակոբյան
Դադարեցնում եմ Քանաքեռ-Զեյթունի ղեկավարի իմ գործունեությունը. Կարեն Հակոբյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, 21.07.2022 թվականից դադարեցնում եմ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է :

Ձեր վստահության շնորհիվ պատիվ եմ ունեցել շուրջ 4 տարի իմ ներդրումն ունենալ ի շահ և ի բարօրություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների ծավալվող աշխատանքներին:

Պաշտոնավարմանս առաջին իսկ օրվանից ինձ վստահված աշխատանքին վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ, փորձել անել հնարավորինս առավելագույնը, ինչ խոսք՝ անելիքներ դեռ շատ կան:

Շնորհակալ եմ իմ աշխատակազմին, իմ քաղաքական թիմին, համագործակցած բոլոր գործընկերներիս և բոլոր նրանց՝ ովքեր վստահել, հավատացել են ինձ և սատարել՝ իմ ձեռնարկած ծրագրերի իրականացմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին