Կարևոր իրադարձություններ

Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և Opel-ը. կա վիրավոր

19 Հուլիս, 2022 16:31
Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և Opel-ը. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Haise մակնիշի շտապօգնության և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի վիրավորվել է, ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող յուղման կետի աշխատակիցները։ Այնուհետև ժամանած շտապօգնության ավտոմեքենան վիրավորին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց և բախվել բնակչի տան շինության պատին՝ կոտրելով նաև փայտյա սյունն ու գազի հաշվիչի սյունը։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին