Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Haise մակնիշի շտապօգնության և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի վիրավորվել է, ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող յուղման կետի աշխատակիցները։ Այնուհետև ժամանած շտապօգնության ավտոմեքենան վիրավորին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց և բախվել բնակչի տան շինության պատին՝ կոտրելով նաև փայտյա սյունն ու գազի հաշվիչի սյունը։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։