Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    432,5

  • RUB

    5,94
    7,09

Կարևոր իրադարձություններ

Ղազախստանի փոխվարչապետն ու ՀՀ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մի շարք հարցեր

19 Հուլիս, 2022 15:47
Ղազախստանի փոխվարչապետն ու ՀՀ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մի շարք հարցեր
Հուլիսի 19-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ։
 
Հանդիպմանը քննարկվել են հայ-ղազախստանյան քաղաքական երկխոսության հետագա խթանման, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ու մշակութային նախագծերին առնչվող հարցերի լայն շրջանակ։
 
Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների ցանկին։
 
Մտքեր են փոխանակվել առանձին հարցերի շուրջ։
 

Լրահոս

Դիտել ավելին