Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    391,5
    411,5

  • RUB

    5,82
    7,67

Կարևոր իրադարձություններ

Պարեկները Շիրակի մարզում ուժեղացված ծառայություն են իրականացրել (տեսանյութ)

19 Հուլիս, 2022 15:01
Պարեկները Շիրակի մարզում ուժեղացված ծառայություն են իրականացրել (տեսանյութ)

Հանգստյան օրերին պարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանումը ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզում։ Այդ կապակցությամբ Գյումրի էր մեկնել ծառայության ղեկավարությունը։

Մեկնարկից առաջ պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Ումրշատյանը հրահանգավորեց անձնակազմին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է քաղաքացիների հետ շփումներում լինել բարեկիրթ, միևնույն ժամանակ՝ անհանդուրժողականություն դրսևորել օրինախախտումների նկատմամբ՝ իրենց օրենքից վեր դասողներին ենթարկելով պատասխանատվության։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 266 խախտում։ Մասնավորապես, 5 անձ մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, 27-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի։

Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 25 տրանսպորտային միջոց։ 13 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 14-ը՝ թաղանթապատված հողմապակիով, 65-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու տարածքային բաժիններ են տարել 4 անձի։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

 

Լրահոս

Դիտել ավելին