Կարևոր իրադարձություններ

Բայրաքթարը հայտարարել է` երբեք մարտական ​​անօդաչու թռչող սարքեր չի վաճառի Ռուսաստանին

19 Հուլիս, 2022 14:30
Բայրաքթարը հայտարարել է` երբեք մարտական ​​անօդաչու թռչող սարքեր չի վաճառի Ռուսաստանին

Թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar Makina ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել է, որ ընկերությունը Ռուսաստանին չի վաճառի Bayraktar անօդաչու սարքերը։

«Մենք նրանց ոչինչ չենք մատակարարել կամ տրամադրել, մենք երբեք դա չենք անի»,-այս մասին նա ասել է CNN-ի լրագրողին:

Նա նշել է, որ ընկերությունը աջակցում է Ուկրաինային։

Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր անօդաչու թռչող սարքեր գնելու ծրագրերի մասին, երկիր է մատակարարվել 12 միավոր Bayraktar TB2, ինչպես նաև հաղորդվել էր Ուկրաինայում «Բայրաքթար» հարվածային անօդաչուների արտադրության գործարան կառուցելու նախագծի վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին