Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    405
    427

  • RUB

    6,09
    7,04

Կարևոր իրադարձություններ

Գոշավանք տանող ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են

19 Հուլիս, 2022 12:10
Գոշավանք տանող ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են
Մեկնարկել են Հ-30, մոտեցում Գոշավանքին հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 3+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
 
Այս պահին ընթանում են հողային, բետոնե վաքերի տեղադրման աշխատանքներ։ Հիմնանորոգման շրջանակում կկառուցվեն և կնորոգվեն հենապատեր, կհիմնանորոգվի երթևեկելի մասը, կնորոգվի ճանապարհի վրա գտնվող կամուրջը, կկատարվի ճանապարհի կահավորում, կկառուցվեն մայթեր և այլն։
 
Ճանապարհաշինական աշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։
 
3.9կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 285 մլն դրամ։
 
Նշենք, որ դեպի Գոշավանք տանող ճանապարհը զբոսաշրջային բանուկ երթուղի է, և ճանապարհային ենթակառուցվածքի բարեկարգումն էապես կնպաստի տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին