Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    391,5
    411,5

  • RUB

    5,82
    7,67

Կարևոր իրադարձություններ

Ինչու են բանկերը դոլարի կանխիկացման դեպքում 3 տոկոս միջնորդավճար պահում. «Հրապարակ»

19 Հուլիս, 2022 09:30
Ինչու են բանկերը դոլարի կանխիկացման դեպքում 3 տոկոս միջնորդավճար պահում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ աշխարհում ֆինանսական խառնաշփոթ սկսվեց, Հայաստանում եւս ֆինանսական անհասկանալի եւ անկայուն իրավիճակ ստեղծվեց։ Եվ Կենտրոնական բանկը սկսեց որոշակի գործիքներ կիրառել, որպեսզի, իբրեւ թե, կայունացնի ֆինանսական շուկան, այդ թվում՝ հատկապես դոլար-դրամ հարաբերակցությունից բխող բացասական հետեւանքները։ Բայց բազմաթիվ տնտեսվարողներ, հատկապես ՝ Ռուսաստանից ժամանածներ, հայկական արտահանողներ սկսեցին դժգոհել ոչ միայն դոլարի կուրսի կտրուկ նվազումից, այլեւ հաշիվներ բացելիս ստեղծված լրացուցիչ դժվարություններից, դոլարի կանխիկացման դեպքում 3 տոկոս միջնորդավճար պահելուց եւ այլն։ 

Այսօր, երբ քաղաքացին ցանկանում է իր հաշվին եղած կամ դրսից փոխանցված դոլարը կանխիկացնել, բանկերը 2.8-3 տոկոս կանխիկացման վճար են պահում, ինչը դժգոհության ու զայրույթի պատճառ է դարձել։ Մեզ ասացին` Կենտրոնական բանկն է այս քաղաքականությունը մշակել եւ պարտադրել բոլոր բանկերին, ու հիմա ամբողջ թուքումուրն ուտում են առեւտրային բանկերը, որոնք, մեծ հաշվով, գուցե մեղք չունեն, բայց քաղաքացին ուղիղ կերպով նրանց հետ է շփվում, հետեւաբար՝ դժգոհությունն էլ ուղղվում է ոչ թե ԿԲ-ին, այլ՝ մասնավոր բանկերին։
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը դա բացատրում է ԿԲ-ի կողմից ֆինանսական կայունությունն ապահովելուն միտված պարտավորությամբ, որի իրավունքը ԿԲ-ն ունի։ Քանի որ ՌԴ-ի նկատմամբ կիրառված սանկցիաների հետեւանքով Ռուսաստանում դոլարի դեֆիցիտ է առաջացել, ու այսօր շատերը նաեւ Հայաստանից են փորձում դոլար կանխիկացնել եւ տանել ռուսական շուկա, ուստի այդ ամենը կանխարգելելու, Հայաստանում դոլարի մասով ռիսկերն ապահովագրելու համար, ըստ Արամյանի, ԿԲ-ն որոշել է 3 տոկոսի չափով կանխիկացման միջնորդավճար սահմանել, որպեսզի դժվարացնի կամ նվազ շահագրգիռ դարձնի դոլարի կանխիկացումը, որը հետո կարող է փոխադրվել Ռուսաստան։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին