Կարևոր իրադարձություններ

Բնակարանում հրդեհ է բռնկվել

18 Հուլիս, 2022 23:16
Բնակարանում հրդեհ է բռնկվել

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 18-ին, ժամը 18:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցի թիվ 54 շենքի բնակարաններից մեկի պատուհաններից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:26-ին, մարվել՝ 18:34-ին։

Այրվել է խոհանոցի պահարանը (3 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին