Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    417,5
    439,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Յուրաքանչյուր հայ պետք է իր ներդրումն ունենա Արցախի վերականգնման գործում. Արտակ Բեգլարյան

18 Հուլիս, 2022 22:13
Յուրաքանչյուր հայ պետք է իր ներդրումն ունենա Արցախի վերականգնման գործում. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին: Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Ողջունելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և Պ. Թերզյանի ներդրումը Արցախի ենթակառուցվածքների զարգացման գործում՝ Ա. Բեգլարյանը, մասնավորապես, նշել է.

«Սփյուռքի հետևողական մասնակցությունը թե՛ բարեգործական և թե՛ տնտեսական ծրագրերում համազգային միասնության ու Արցախը հայկական պահելու առհավատչյան է:

Ուստի, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Արցախի խնդիրների նկատմամբ մշտապես ցուցաբերվող սրտացավ վերաբերմունքի համար: Համոզմունքս է, որ յուրաքանչյուր հայ պետք է իր ներդրումն ունենա Արցախի վերականգնման ու զարգացման գործում»:

Պ. Թերզյանը շնորհակալություն է հայտնել Ա.Բեգլարյանին ջերմ ընդունելության համար, հայտնել իր պատրաստակամությունը աշխատել տարիներ ի վեր ձևավորած համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել գործունեության ոլորտները:

Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի առկա կարիքներին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող որոշ հարցերի շուրջ:




 

Լրահոս

Դիտել ավելին