Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը համաձայնեցրել է Կիևին 500 միլիոն եվրոյի ռազմական օգնության հինգերորդ մասի տրամադրումը:Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այսպիսով, Ուկրաինայի զինված ուժերին ռազմական տեխնիկայի տեսքով ԵՄ աջակցությունը կազմում է 2,5 միլիարդ եվրո»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները բրյուսելյան հանդիպման ժամանակ նաև համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթի շուրջ։