Կարևոր իրադարձություններ

Ինչպես ստանալ միջազգային վարորդական վկայական

18 Հուլիս, 2022 19:38
Ինչպես ստանալ միջազգային վարորդական վկայական

Ոստիկանությունը ներկայացրել է միջազգային վարորդական վկայական ստանալու կարգը․

«Միջազգային ավտոմոբիլային երթևեկությանը մասնակցելու համար ազգային վարորդական վկայականի հիման վրա, առանց տեսական և/կամ գործնական քննությունների մասնակցելու, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրվում է միջազգային վարորդական վկայական։

Միջազգային վարորդական վկայական ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում

անձը հաստատող փաստաթուղթ,
մեկ գունավոր լուսանկար՝ 3x4 չափսի,
վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (12.000 ՀՀ դրամ),
ազգային վարորդական վկայական՝ գործող։

Միջազգային վարորդական վկայականը տրվում է մինչև երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության ժամկետը»։

 

Լրահոս

Դիտել ավելին