Կարևոր իրադարձություններ

«Խոսրովի անտառի» հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները

18 Հուլիս, 2022 19:23
«Խոսրովի անտառի» հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

«Ուստի ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում և խնդրում է պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը:

Ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն»,- ասված է արգելոցի տարածած հայտարարության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին