Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    411
    433

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Համաշխարհային բանկի միջոցներն ուղղվելու են կրթական հաստատությունների բարելավմանը

18 Հուլիս, 2022 17:52
Համաշխարհային բանկի միջոցներն ուղղվելու են կրթական հաստատությունների բարելավմանը

Կառավարությունը հավանություն է տվել Համաշխարհային բանկի, «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին, որը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրվել էր հունիսի 9-ին:  

Համաձայնագրի համաձայն՝ 22 մլն 600 հազար եվրո գումարի չափով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուղղությունները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» կետի դրույթներին:

ՀԲ վարկային միջոցներն ուղղվելու են Կառավարության ծրագրով նախատեսված մի շարք աշխատանքների իրականացմանը:

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ Կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը նախատեսվում է կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ` ապահովելով դրանց ամբողջական հագեցումն անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:

Բացի դրանից, նախատեսված է մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից և չափորոշչին համապատասխանող բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներ, որոնք նպաստելու են ԲՏՃՄ (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն) ուղղությամբ կրթության որակի բարելավմանն ու դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմանը:

Վերը նշված վարկային միջոցները կուղղվեն թվարկված աշխատանքների մի մասի կատարմանը:

Բացի դրանից` ծրագրի շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվելու են նորարարական ու զարգացման ծրագրեր՝ նպաստելով դասավանդման և ուսումնառության միջավայրի, հետազոտական կարողությունների զարգացմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին