Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

18 Հուլիս, 2022 15:50
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 18-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։
 
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
 
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 19-23-իը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավային 2-5մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ։
 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ին, 23-ին կնվազի 4-5 աստիճանով:
 
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 

Լրահոս

Դիտել ավելին