Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ`զբոսայգում դանակահարված տղամարդկանց դեպքից (տեսանյութ)

18 Հուլիս, 2022 15:15
Նոր մանրամասներ`զբոսայգում դանակահարված տղամարդկանց դեպքից (տեսանյութ)

Հուլիսի 15-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդեցին, որ Դավիթաշենի 2-րդ թաղամասի զբոսայգու մոտ տղամարդ կա ընկած: Նրան այդ վիճակում մի կին էր տեսել ու ահազանգել 1-02։

Անցորդներն ահազանգել էին նաև 1-03։ Ժամանած շտապօգնությունը տղամարդուն տեղափոխել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ախտորոշվել էր «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր»։ Հոսպիտալացվելուց կարճ ժամանակ անց 49-ամյա տղամարդը մահացել էր։

Ոստիկանության Մաշտոցի բաժնից ու Դավիթաշենի բաժանմունքից դեպքի վայր մեկնեցին օպերատիվ խմբեր, որոնց միացան փորձաքրեագետներ, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներ։ Տարածքը զննվեց։ Հայտնաբերվեցին արնանման հետքեր, օղու բաժակ, փքաբլիթ, ակնոց և այլն։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ մահացածը բնակվում էր հենց Դավիթաշենում։ Հայտնի դարձավ նաև, որ նրա և թաղեցիներից մեկի միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ էր եղել, այդ ընթացքում էլ 61-ամյա տղամարդը դանակով խփել էր 49-ամյա Գագիկ Խաչատրյանին։ 61-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ձերբակալվել ու ներկայացվել տարածքային քննչական մարմնին։
Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին