Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտ է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները (տեսանյութ)

18 Հուլիս, 2022 12:16
Անհրաժեշտ է խստորեն պահպանել  հրդեհային անվտանգության կանոնները (տեսանյութ)

ՇՄՆ-ն իրազեկում է. 

«Հարգելի՛ քաղաքացիներ,վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը գտնվում է Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ անտառային բուսածածկ և խոտածածկ վայրերում կտրուկ աճել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը։

Ելնելով ստեղծված իրավիճակից, հիշեցնում ենք՝ անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները»։

 

Լրահոս

Դիտել ավելին