Կարևոր իրադարձություններ

Գյումրի-Հացիկ-Կարմրաքար ավտոճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

18 Հուլիս, 2022 10:13
Գյումրի-Հացիկ-Կարմրաքար ավտոճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

Ընթանում է Շիրակի մարզով անցնող Տ-7-42, (Մ-7) (Գյումրի)-Հացիկ-Կարմրաքար (Տ-7-45) ավտոճանապարհի կմ0+000-կմ4+000 հատվածի հիմնանորոգումը։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թվականի ընթացքում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ շինարարությունն իրականացնող կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Սուֆետ» ՍՊԸ-ն։

Շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 338 միլիոն դրամ է։

4կմ երկարությամբ ճանապարհահատվածին արդեն մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Կատարվել են հողային աշխատանքներ, կառուցվել են մայթեր, կողնակներ, կողային առուներ, տեղադրվել են վաքեր, կատարվել են նաև այլ աշխատանքներ։

 

Լրահոս

Դիտել ավելին