Կարևոր իրադարձություններ

Ահազանգ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ կա

17 Հուլիս, 2022 23:10
Ահազանգ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ կա

ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող՝ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված: Հայտնում է Shamshyan.com-ը։

Այս պահին Նախագահի տուն են ժամանում ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Նախագահի տուն են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կինոլոգներն ու սակրավորները: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին