Կարևոր իրադարձություններ

Բրիտանիան ՌԴ-ին համարում է սպառնալիք՝ գալիք տասնամյակների համար

17 Հուլիս, 2022 21:12
Բրիտանիան ՌԴ-ին համարում է սպառնալիք՝ գալիք տասնամյակների համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ Էնթոնի Ռադակինը Ռուսաստանին անվանել է սպառնալիք երկրի համար գալիք տասնամյակների ընթացքում:  

«Մարտահրավերը, որը ներկայացնում է Ռուսաստանը, կպահպանվի ոչ միայն 2022, 2023 և 2024 թվականներին։ Դա երկար ժամանակ կպահանջի։ Միգուցե Ռուսաստանը տասնամյակներ շարունակ սպառնալիք մնա»,- ասել է ծովակալը BBC-ի եթերում։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ՌԴ ցամաքային զորքերի սպառնալիքը նվազել է, սակայն Ռուսաստանի Դաշնությունը դեռևս այլ ուժեղ կողմեր ​​ունի, որոնք պետք է հաշվի առնել։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին