Կարևոր իրադարձություններ

3 օրում՝ օձերի հայտնաբերման 10 ահազանգ

17 Հուլիս, 2022 18:51
3 օրում՝ օձերի հայտնաբերման 10 ահազանգ

ԱԻՆ-ը հայտնում է, որ Երևանից, Արարատի, Վայոց Ձորի և Շիրակի մարզերից 3 օրում 10 ահազանգ է ստացել օձերի հայտնաբերման մասին։

Հուլիսի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Օձեր մասնավորապես նկատվել են Երևանում և Արարատի մարզի Վեդի քաղաքում, Վայոց ձորի մարզի Գլաձոր, Շիրակի մարզի Ախուրյան գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 6 գյուրզա, 3 սահնօձ, 1 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին