Կարևոր իրադարձություններ

Մեր պատժամիջոցների ազդեցությունը ՌԴ-ի տնտեսության վրա ավելի ուժեղ կլինի. Բորել

17 Հուլիս, 2022 18:32
Մեր պատժամիջոցների ազդեցությունը ՌԴ-ի տնտեսության վրա ավելի ուժեղ կլինի. Բորել

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ անհրաժեշտ է ռազմավարական համբերություն, քանի դեռ Ուկրաինան ամբողջությամբ չի վերականգնի իր ինքնիշխանությունը։

«Մեր պատժամիջոցները ծանր հարված են Կրեմլին, և դրանց ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա ապագայում ավելի ուժեղ կլինի»,-նշել է Բորելը։

Նրա խոսքով՝ 2014 թ․ կիրառված պատժամիջոցներից հետո ՌԴ-ն սեփական արտադրության շնորհիվ հաջողությամբ կարողացավ փոխարինել ներմուծվող ապրանքների պակասը, սակայն գիտական, տնտեսական և տեխնոլոգիական մեկուսացման դեպքում դա գրեթե անհնար կլիներ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին