Կարևոր իրադարձություններ

Կոլումբիայի խոշոր քաղաքներից մեկը պատվել է մեկ տոննա այրված մարիխուանայի ծխով

17 Հուլիս, 2022 16:50
Կոլումբիայի խոշոր քաղաքներից մեկը պատվել է մեկ տոննա այրված մարիխուանայի ծխով

Կոլումբիայի խոշոր Բելլո քաղաքում այրվել է մեկուկես տոննա կանեփ։ Այս մասին հաղորդում է «Moscow speaking» Telegram ալիքը։

Իրավապահների կողմից թմրավաճառներից առգրավվել և այրվել են ապօրինի ապրանքներ։ Միևնույն ժամանակ քաղաքը պատվել է մարիխուանայի այրման հետևանքով առաջացած ծխով, ինչի պատճառով տարհանվել են աղբահանության վայրին ամենամոտ գտնվող բազմահարկ շենքերի բնակիչները։

2022 թվականի փետրվարին բելգիական ոստիկանությունը Eurojust-ի և Europol-ի հետ համատեղ խոշոր հատուկ օպերացիա իրականացրեց՝ Եվրոպայում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցանց ստեղծած թմրանյութերի վաճառքով զբաղվողների հանցախմբին հաղթելու համար: Ցանցի քայքայված եվրոպական մասը կապված էր Կոլումբիայից և Մեքսիկայից ավազակախմբերի հետ, որոնք թմրանյութեր էին բերում Եվրոպա Բելգիայի և Նիդեռլանդների միջոցով:

 

Լրահոս

Դիտել ավելին