Կարևոր իրադարձություններ

Հունաստանում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել

17 Հուլիս, 2022 15:09
Հունաստանում ուկրաինական ինքնաթիռ է կործանվել

Ուկրաինական տրանսպորտային Ան-12 ինքնաթիռը կործանվել է Հունաստանի հյուսիսում՝ Կավալայի օդանավակայանից 40 կիլոմետր հեռավորության վրա։ Ըստ հունական լրատվամիջոցների՝ ինքնաթիռում եղել է անձնակազմի 8 անդամ, ինքնաթիռը տրանսպորտային չվերթ էր իրականացնում Սերբիայից Հորդանան եւ տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր բեռ՝ հիմնականում զինամթերք։ Տեղի իշխանությունները նշում են, որ բեռի մասին ստույգ տեղեկություն դեռ չկա։

Օդանավի կործանման վայրը շրջափակված է. Կավալայի ծայրամասում գտնվող Պանգեոն համայնքի քաղաքապետ Ֆիլիպոս Անաստադիադիսը ասել է, որ վթարը տեղի է ունեցել երկու բնակավայրերի միջև ընկած հատվածում, որին հաջորդել է հրդեհ, ապա պայթյուններ, և տեղի բնակիչներին զգուշացրել են փակ պահել պատուհանները և անջատել օդորակիչները։ 

Օդաչուն հայտնել է չորս շարժիչներից մեկի խափանման մասին և ստացել է Կավալայի օդանավակայանում արտակարգ վայրէջքի թույլտվություն։ Աթոս թերակղզու վերջում ինքնաթիռը շրջվել է՝ վայրէջք կատարելու համար, սակայն վառվող շարժիչով սկսել է կորցնել բարձրությունը։ Ենթադրվում է, որ նա իջնելիս կեռվել է հոսանքի գծի վրա, ինչի պատճառով ողջ տարածքը մնացել է առանց էլեկտրականության։

 

Լրահոս

Դիտել ավելին