Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի

17 Հուլիս, 2022 12:54
Օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում  մինչեւ հուլիսի 21-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։  Այս մասին հայտնում են հիդրոօդերեւութաբանության կենտրոնից:

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։

Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

 

Լրահոս

Դիտել ավելին